ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին
00:10, 25.09.2020 | mamul.am
3323 | 0

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին:

Նույն ծրագրին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա։

Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված 5 կույր նմուշներից կազմված միևնույն միասնական հավաքածուն։ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կողմից հետազոտությամբ ապահովվել է արդյունքների 100% ճշգրտություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամփոփ հաշվետվության մեջ Հայաստանը դասվել է թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին: Վերջինս մեծ հաջողություն է Հայաստանի համար և վկայում է «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր