Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.60, EUR 576.08, RUB 6.24, GBP 639.46
+20 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս ամենը Նիկոլ Փաշինյանի վախերի պարզունակ դրսևորումն է». Կարպիս Փաշոյան
18:15, 26.09.2020

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ու ԲՀԿ֊ն տարբեր աշխարհներից ենք, ընդհանրապես որևէ հատման տեղ չունենք և կարծում եմ, պարզից էլ պարզ է, թե ինչքան վատ եմ վերաբերվում այդ քաղաքական ուժին։
Բայց նաև չեմ կարող չարձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում։ Այլ խոսքով՝ այս ամենն ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի պարզունակ դրսևորումն է։
2018-ին, երբ պնդում էինք, թե եկել է նաև ԲՀԿ֊ի հարցերը լուծելու ժամանակը, ՔՊ֊ական գիտունիկները կշտամբանքով էին վերաբերվում այդ մոտեցմանը՝ պիտակելով որպես մարգինալ և ռադիկալ։ Եվ ահա միայն երկու տարվա սիրախաղից և քաղաքական ուժի գոյությունը լեգիտիմացնելուց հետո ինքնավստահ դեմքի արտահայտությամբ եկել ու հեքիաթներ են պատմում անմեղ այդ արարածները և ոչ թե պետության շահերից ելնելով, այլ՝ Նիկոլի վախերով պայմանավորված։
Ես կեղծիքին ու մարդկային ստորաքարշությանը չեմ կարող աջակցել»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր