ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող». Հայկ Մարտիրոսյան
12:00, 28.09.2020 | mamul.am
8400 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ճակատից ստացվող նոր տվյալներն սկսում են դառնալ դրականորեն հուսադրող: Բանակում տիրող տրամադրությունները կարծես թե սկսել են հստականալ և դրանք բարձր մարտական ոգու մասին են վկայում:

Օրը խոստանում է հաջող լինել: Պետք է տեսնել թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ընդհանուր առմամբ դրական դինամիկայի լուրջ միտում կա կարծես:

Հուսով եմ` քաղաքական ղեկավարությունն այլևս չունի երեկվա ԱԺ նիստից ակնհայտ երևացող ճնշված տրամադրությունները և այսօրվա ու առաջիկա վճռական օրերին հայկական կողմը լուրջ հաջողություններ կարձանագրի: Ամեն դեպքում, Արցախում այդ լավատեսությունն այլևս սկսում է ընդգծված առկա լինել:

Թե՛ քննադատությունը և թե՛ ճշմարտության արձանագրումը պետք է օբյեկտիվ լինեն: Հայկական կողմը պետք է մաքսիմալ և հնարավորության շրջանակներում բաց խոսի թե՛ սեփական կորուստների և թե՛ հաջողությունների մասին:

Նկատելով բացթողումները` մեր ոգին չի կարող կոտրվել, որովհետև մենք միշտ ենք ոտքի կանգնել:

Այս օրը պետք է այդ օրերի սկիզբը լինի: Ամեն դեպքում ադրբեջանական բլիցկրիգն ու պլան մաքսիմումն այլևս կարծես թե հստակորեն տապալված են: Ժամանակային առումով` երեկվա բացթողումներից հետո կարծես թե գալիս է հաջողություններ արձանագրելու հստակ ժամանակն ու պահը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր