ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Օգնել ցանկացողներն ավելի շատ են, քան՝ դրա կարիքն ունեցողները». Զարուհի Բաթոյան
13:10, 28.09.2020 | mamul.am
3799 | 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա:
Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով՝ այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան՝ դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:
Ինչ վերաբերում է Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկություններին, խնդրում եմ զսպել և չտարածել դրանք:
Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Շնորհակալ եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր