«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան
10:40, 29.09.2020 | mamul.am
7972 |
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը ևս գրառում է կատարել սոցկայքի իր էջում՝ կոչ անելով մասնակցել Արցախի համար դրամահավաքին և իր մտահոգությունն է հայտնել իրավիճակի սրման վերաբերյալ։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս։ Ես աղոթում եմ յուրաքանչյուրի անվտանգության ու առողջության համար։ Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին (ԱՄՆ-ում բնակվող հայ պրոդյուսեր)՝ կիսվելու Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակման վերաբերյալ տեղեկությամբ»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է հեռուստաաստղը։ |
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան