Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մարտական գործողությունների ժամանակ թշնամին առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի վերաձևափոխած «կուկուրուզնիկ» ինքնաթիռներ է կիրառել։ Խոցված սարքերի անկման վայրում` մասերի մեջ, նաև չպայթած ռումբեր են հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ այդ «կուկուրուզնիկների» միջոցով դրանք փորձում են ռումբեր նետել մեր օբյեկտների վրա։ |