Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում մեկնարկում է Եվրոմիության չնախատեսված գագաթնաժողովը: Ինչպես հայտարարել է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը, երկօրյա հանդիպման առաջին մասի հիմնական թեման կլինի Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարցը: «Մենք կքննարկենք ներկայիս խնդիրները, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ, այն է՝ իրավիճակը Բելառուսում, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը»,- նշել է Միշելը։ Գագաթնաժողովի առաջին օրվա ընթրիքն ամբողջությամբ նվիրված կլինի Թուրքիայի հետ միավորման փոխգործակցությանը, ինչպես նաև Միջերկրական ծովի իրավիճակին, նշել է ԵԽ ղեկավարը: |