ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
ԵՄ-ը որոշել է մարդասիրական օգնություն հատկացնել ԼՂ հակամարտության գոտում ապրող բնակչությանը
21:40, 02.10.2020 | mamul.am
9245 | 0

Եվրոմիությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկու կողմերի բնակչությանը շտապ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրոհանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետ կապված՝ ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Այն նախատեսված է շփման գծի երկու կողմերում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության համար»,- հայտարարել է նա:
Նախնական 500 հզր եվրո կուղղվի շտապ բժշկական սարքավորումների, մթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գնման ու առաքման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր