ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իսրայելի ԱԳՆ պաշտոնյան չի պատասխանել Ադրբեջանին զենք տրամադրելու մասին հարցին․ #JerusalemPost
00:25, 13.10.2020 | mamul.am
9768 | 1

Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիցին Army Radio-ի հաղորդավար Էֆի Թրիգերին ասել է, որ Իսրայելը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը և մտադիր է առաջիկա ամիսներին շարունակել հարաբերություններն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Այս մասին հայտնել է Jerusalem Post-ը։

Թրիգերը նաև հարց է ուղղել, թե արդյոք պետք է հետաքննել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, հաշվի առնելով, որ այդ երկիրը իսրայելական զինտեխնիկայի վաղեմի պատվիրատու է և անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ ու սպառազինության այլ առաջադեմ համակարգեր է գնում: Ուշպիցին ոչ մի պատասխան չի տվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր