ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ուրախ եմ, որ Փոմփեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը». Մասիս Մայիլյան
00:05, 16.10.2020 | mamul.am
8044 | 0

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ, որ պետքարտուղար Փոմփեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Կարևոր է համոզվել, որ Թուրքիան կդադարի դրդել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակել անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ ժողովրդավարության։

Մենք կիսում ենք պետքարտուղար Փոմփեոյի հույսը, որ հայերն ի վիճակի կլինեն պաշտպանել իրենց Ադրբեջանի գործողություններից։ Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ կառուցողական դերակատարում կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիասնության՝ մարդկության դեմ ուղղված հանցանքներն ու ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու հարցում։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր