ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
02:10, 16.10.2020 | mamul.am
8614 | 0

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Բացի այդ, անհրաժեշտ է հարցն ուղիղ դնել, և անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն, և ձևավորվի անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր