ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Գերեվարված 2 հայ զինծառայողները ողջ են, զանգահարել են ծնողներին». Արտակ Զեյնալյան
15:55, 17.10.2020 | mamul.am
10175 | 0

ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։
Հիշեցնեմ, երեկ՝ 16.10.2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ

Փաստաբան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր