ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Եվրոպական միությունը Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն կտրամադրի
11:30, 18.10.2020 | mamul.am
5825 | 0

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:
Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավարտին Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր