ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երևանն ու Բաքուն պարտավորվել են ԼՂ շուրջ վեճը խաղաղ լուծել». ԵԽ գլխավոր քարտուղար
14:55, 19.10.2020 | mamul.am
13804 | 2

Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություններ ունեն։ Այս մասին հայտարարել է Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ հանձնառություն են ստանձնել մեր կազմակերպության առջև հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Եվ երկու երկրները պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա։ «Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է... Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է հույսը դնեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն չափանիշների վրա, ինչ Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր