ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է». Պեսկով
17:00, 20.10.2020 | mamul.am
6868 | 0

Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Աշխատանքը շարունակվում է, ընդհանուր առմամբ, ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն բերելու ուղղությամբ։ Ավելին չեմ կարող ասել»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախապատրաստվո՞ւմ է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների այցը Ռուսաստան՝ կոնսենսուս գտնելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր