ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է նախագահի հրամանագրում: |