ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
19:30, 20.10.2020 | mamul.am
3726 | 0

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր