ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Սյունիքում հակառակորդն առաջին հերթին փորձում է վարել ակտիվ հետախուզություն»․ Արտակ Դավթյան
14:30, 21.10.2020 | mamul.am
9751 | 0

«Երեկ Սյունիքում ՀՕՊ-ն ադրբեջանական ԱԹՍ է ոչնչացրել։ Սա առաջին դեպքը չէ։ Մեր հակաօդային պաշտպանության միջոցները բավականին ակտիվ և արդյունավետ աշխատում են»,- այս մասին «Ազատության»-ը հայտնել է Սյունիքում պաշտպանական աշխատանքների համակարգող Արտակ Դավթյանը՝ միաժամանակ նշելով, որ հակառակորդը դասեր է քաղել ՀՕՊ-ի հզոր աշխատանքից և փորձում է այլ հնարքներով կատարել խնդիրները, որ չխոցվի։
«Սյունիքի մարզում հակառակորդն առաջին հերթին փորձում է վարել ակտիվ հետախուզություն, որ հասկանա, թե ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունների ժամանակ, նաև երևի այլ ռազմական նպատակներ է հետապնդում։ Ունեցել ենք դեպքեր, երբ փորձում է հարված հասցնել ռազմական նշանակության ենթակառուցվածքներին»,- հայտնել է Դավթյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր