ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«150 հազարանոց զորախումբ է եղել». Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի առաջին հարձակման մասին
01:40, 24.10.2020 | mamul.am
32949 | 1

«Մեր հետախուզությունը փայլուն է աշխատել»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ հակառակորդի գործողությունները կանխատեսելի են եղել. «Հիմա մեր գործողությունները չբացեմ, բայց բուն հարձակողական գործողություններից օրեր առաջ կատարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Երբեք մի կարծեք, որ սպասելի լինել նշանակում է հակառակորդի բոլոր ուժերի տեղը իմանալ, բոլոր մտահղացումները կռահել, բոլոր քայլերը կանխավ հասկանալ: Այդպիսի բան չկա, պատերազմը անորոշությունների ամբողջություն է: Մոտավորապես 150 հազարանոց զորախումբ է եղել՝ իր ՀՕՊ-ով, իր ահաբեկիչներով, իր թուրքերով ու այլազգիներով և այլն: Այն բաժանված է եղել հիմնականում 3 հարվածային բռունցքի: Ամեն հարվածային բռունցքի ուղղությամբ մոտավորապես եղել է 20-25 հազարանոց զորախումբ, 100-ավոր տանկեր, 1000-ավոր հրետանային միջոցներ, և այդ մեքենան սկսել է գործի դրվել, ու դա կանգնեցվել է մոտավորապես 3-րդ, 4-րդ օրը. իր պլանը չի կատարել»,- ներկայացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր