ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ». ԱՀ նախագահ
16:45, 24.10.2020 | mamul.am
5977 | 0

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»:

«Հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ». ԱՀ նախագահ
«Հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ». ԱՀ նախագահ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր