«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր ա հետևել ժամանակակից պատերազմի ընթացքին։ Այն փոխում ա պատերազմների մասին պատկերացումները։ Կարծես՝ ճակատ ու թիկունք չկա։ Չես հասկանում՝ թշնամին ա քո թիկունքում, թե դու՝ իր։ Թվական գերակշռությունը քիչ բան ա որոշում։ Ադրբեջանը հայտարարում ա, թե կոնկրետ տարածքն արդեն իր խորը թիկունքն ա, պարզվում ա՝ էնտեղ հայեր են ու հակառակը։ Թեկուզ առանց հավաստի աղբյուրների լուրերին հետևելու էլ կարելի ա համոզված պնդել, որ սա Ադրբեջանի խելքի բանը չէր, որ բանակի ղեկավարումն ու կարևոր օպերացիաներն իրականացումն արվում ա թուրքական բանակի կողմից։ Եթե ադրբեջանական բանակից պայմանական Էլնուր Մամեդովը կարողանար աննկատ մեր խորը թիկունք թափանցել, մենք նման ակտեր էլի տեսած կլինեինք։ Հետաքրքիր ա, որ դրանք, հայկական զինված ջոկատներ տեսնելով, մարտի չեն բռնվում, այլ փախնում են։ Նրանց խնդիրն այլ ա՝ դրոշ տնկել, զորքերը ներթափանցած փոքր խմբերին ոչնչացնելով զբաղեցնել ու խաղաղ բնակչության, թիկունքի ոգին կոտրել։ Հույս ունեմ, ավելի շուտ վստահ եմ, որ դրա ձևն էլ ենք գտնելու։ Խուճապ չկա, դա էլ ենք հաղթահարելու ու հասնենք ավարտը խորհրդանշող կարմիր ժապավենին։ |