ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել
14:10, 27.10.2020 | mamul.am
5361 | 0

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր, որտեղ ընդգծվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև պատմականորեն հարուստ հարաբերությունները, մշակույթի և համայնքային կառավարման ոլորտներում ձևավորված սերտ կապերը։
Հռչակագրում նշված է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում ազատության, հավասարության ու համագործակցության ոգուն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով հակամարտության կենսական վտանգը Արցախի բնակչության համար՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը և իրականացնել բոլոր քայլերը, որոնք թույլ կտան նպաստել նրա բնակիչների անվտանգությանը:
Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն ցուցաբերելուն՝ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի միջոցով տրամադրելով 50 000 եվրոյի չափով մարդասիրական օգնություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր