ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Հակառակորդը փորձել է մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին. չի հաջողվել». Ա. Հովհաննիսյան
22:20, 27.10.2020 | mamul.am
13526 | 0

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ քարտեզով ներկայացրեց իրադրությունն Արցախում:

Նա հայտնեց, որ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում:

«Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջխաղացումն ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա»,- ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ այսօր հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր