ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է միասին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը
18:50, 28.10.2020 | mamul.am
9701 | 1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այս մասին նա ասել է խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Մենք լավ բանակցություններ ենք վարել Պուտինի հետ։ Մանրամասն քննարկել ենք Ղարաբաղը։ Մենք ասել ենք՝ եկեք այդ ամենն ավարտենք Կովկասում։ Եթե ցանկանում եք, կարող ենք միասին քայլեր անել, խոսել կողմերի հետ։ Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել՝ մենք կկարգավորե՞նք խնդիրը, թե՞ ոչ»,- հայտարարել Է Էրդողանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր