ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ռազմական դրության ժամանակ որոշակի գործողությունների համար պատժաչափերը խստացնող նախագիծը
16:45, 28.10.2020 | mamul.am
3855 | 0

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ այս նախաձեռնության հետ կապված գրավոր առաջարկներ չեն եղել:
«Խնդիրը վերաբերում է ռազմական դրության հետ կապված հոդվածներում խստացումներ և հստակեցումներ սահմանելուն, մասնավորապես՝ 327-րդ, 327․1, 327․5, 327․6, 328-րդ, 356-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով նախատեսված արարքներին է վերաբերում»,- ասաց Գաբրիել Բալայանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր