ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Փաշինյանը բացատրել է Արցախի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայությունը
21:35, 28.10.2020 | mamul.am
24751 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Հայաստանի սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և բացատրել, որ դրանում արտառոց ոչինչ չկա։
Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված` Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները:
«Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները հսկում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները։ Այդպես է եղել միշտ։ Եվ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևելյան և հարավարևմտյան սահմաններին։ Դրանում, ըստ էության, ոչ մի արտառոց բան չկա»,- պատասխանել է Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարցազրույցը եղել է հոկտեմբերի 20-ին։ EFE գործակալության հրապարակած հարցազրույցի ամփոփիչ տարբերակում այդ հատվածը չի ներառվել, սակայն Գոնսալեսը այն ցույց է տվել РИА Новости -ի թղթակցին: Լրագրողն այդ մեջբերումները տեղադրել է նաև Twitter-ի իր էջում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր