Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 511.25, EUR 622.14, RUB 6.88, GBP 689.17
0 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ԱՍՀ նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում եմ գիտակցել սեփական կարգավիճակի լրջությունը». ՄԻՊ 
22:20, 28.10.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքերի երաշխավորմամբ:

Պետք է գիտակցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը: Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել։

Հ.Գ. Նպատակահարմար չեմ համարում այս պահին անդրադառնալ ոլորտում առկա մեր արձանագրած խնդիրներին հասկանալի պատճառներով: Ներկայում հերթական ուսումնասիրությունն է ամփոփվում և կուղարկվի իրավասու մարմիններին»,- գրել է Թաթոյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր