Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+22 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մարտից հետո հրամանատարս ճակատս համբուրեց ու սկսեց երեսս լվանալ. արտասվում էի». զինվորի պատմածը
02:05, 29.10.2020

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորի պատմածը. «Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին: Չգիտեմ, թե ինչից էր: Դիրքերում էլ շատ լարված էր: Մի պահ եղավ, երբ պետք էր կրակագիծը պահել, մինչև համալրումը կգար: Բոլորիս շարք կանգնեցրեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ, երկուսով պիտի վերին դիրքը պահենք: Քայլ արեցի առաջ, ասացի` ես: Խեթ նայեց ինձ, բռունցքով խփեց ուսիս ու տարավ իր հետ:
2 ժամ դիմացանք: Օգնությունը տեղ հասավ: Երբ մարտը դադարեց, հրամանատարս ձեռքիցս բռնած ինձ տարավ ջրամանի մոտ, նստեցրեց, ճակատս համբուրեց ու սկսեց երեսս լվանալ: Ինքն իմ երեսը լվանում էր երկու ձեռքով, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի` արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր