ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ալիևն ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք ու ինչ ուզենք՝ անենք»․ Ա․ Քոչարյան
12:05, 29.10.2020 | mamul.am
7065 | 0

«Ալիևն ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք ու ինչ ուզենք՝ անենք»,- խորհրդարանական ճեպազրույցում անդրադառնալով Ալիևի՝ անվտանգության գոտուց հայկական ուժերը հանելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ։ Այդպիսի բան չի կարող լինել։ 1915-ին դա ստացվեց, որովհետև հայկական պետություն չկար։ Այսօր Հայաստանը պետություն է և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Թող չմոռանան, թե անվտանգության գոտին ոնց է ձևավորվել,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով անվտանգության գոտու կարևորագույն նշանակությունը։
«Անվտանգության գոտին ձևավորվել է այն պարագայում, երբ այդտեղից ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ անվտանգության գոտու հանձնման մասին խոսելն անիմաստ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր