«Ալիևն ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք ու ինչ ուզենք՝ անենք»,- խորհրդարանական ճեպազրույցում անդրադառնալով Ալիևի՝ անվտանգության գոտուց հայկական ուժերը հանելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ։ Այդպիսի բան չի կարող լինել։ 1915-ին դա ստացվեց, որովհետև հայկական պետություն չկար։ Այսօր Հայաստանը պետություն է և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Թող չմոռանան, թե անվտանգության գոտին ոնց է ձևավորվել,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով անվտանգության գոտու կարևորագույն նշանակությունը։ |