ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Խոսել եմ թուրք հանցագործի՝ մուրճի հարվածից վիրավորված երիտասարդի քրոջ հետ». Լենա Նազարյան
16:20, 29.10.2020 | mamul.am
5891 | 0

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում հաջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ: Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքաներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրք-ահաբեկչական դաշինքի մասին: Այսօր էլ առավոտյան Ֆրանսիայի Նիս քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա տեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը, ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր