Միացյալ Նահանգները կոչ է արել արտաքին ուժերին զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայանի գրավոր հայտարարության մեջ, որը հինգշաբթի օրը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգութան խորհրդի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ժողովուրդները շատ լուրջ կորուստներ ունեն, իսկ Հայաստանի ժողովուրդը, բախվելով հարձակվողական մարտական գործողություններին, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական բեռը»,- ասվում է հաղորդագրությունում: |