ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակից՝ վիրավորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով
00:40, 30.10.2020 | mamul.am
4308 | 0

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրում է. «Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Այս մասին ասվում է ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի տարածած հայտարարությունում: «Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ. Աթաջանյանը՝ հետմահու:

Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր