Անկարան և Աթենքը պայմանավորվել են երկրաշարժից հետո պայմանավորվածություն են ձեռք բերել
01:50, 31.10.2020 | mamul.am
10236 |
Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց օգնություն ցուցաբերել՝ Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնել է ТАСС-ի աղբյուրը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից։ «Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը զանգահարել է մեր նախարարին և ցավակցություն հայտնել տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Նախարարները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում փոխադարձ օգնություն և աջակցություն ցուցաբերել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ |