ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը. ԱՀ ՄԻՊ
17:30, 31.10.2020 | mamul.am
8558 | 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:
Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են: Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը. ԱՀ ՄԻՊ
Հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը. ԱՀ ՄԻՊ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր