ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին
18:05, 31.10.2020 | mamul.am
11670 | 0

90 տարեկանում մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին, հայտնում է BBC-ն` հղում կատարելով դերասանի հարազատներին: Վերջին շաբաթներին նրա առողջական վիճակը վատթարացել էր, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Շոն Քոներին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները» և այլն: Շոն Քոներին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը: Նա «Օսկար» մրցանակի դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի դափնեկիր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր