ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հռոմի պապը Արցախում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել
18:00, 01.11.2020 | mamul.am
9609 | 0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբ Պետրոսի տաճարում իր կիրակնօրյա աղոթքի ժամանակ կոչ է արել կաթոլիկներին չմոռանալ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները:

«Դա ողբերգություն է»,- ասել է նա:

Պապը նշել է, որ բախումների հետեւանքով ավիրվում են բնակելի տներ, եկեղեցիներ, ռազմական գործողությունների հետ ավելի շատ բախվում է խաղաղ բնակչությունը:

Հռոմի պապը հակամարտող կողմերին կոչ է արել «դադարեցնել անմեղների արյուն թափել» և դիմել սրբերին, «որոնք պետք է տարածաշրջանին խաղաղություն բերեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր