ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ արևմտյան պետությունները Թուրքիային չեն վռնդում ՆԱՏՕ-ից»․ իսպանացի պատգամավոր
12:30, 02.11.2020 | mamul.am
7499 | 0

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիթուն Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է արցախյան հակամարտությանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ մի հայ ծերունի կոչ է անում ՆԱՏՕ-ից վռնդել Թուրքիային։

«Մեր դեմ արգելված զինատեսակ է կիրառվում, իսկ աշխարհը ոչինչ չի անում»,- մեջբերել է Ինյարիթուն` հավելելով. «Ինչո՞ւ արևմտյան պետությունները Թուրքիային չեն վռնդում ՆԱՏՕ-ից»:

Ավելի վաղ նա հաղորդել էր, որ եվրոպացի խորհրդարանականներից և լրագրողներից կազմված խմբի հետ գտնվում է Հայաստանում՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր