ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Արաղչին պարզաբանել է, թե որ պարագայում կգործի ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը
14:00, 02.11.2020 | mamul.am
7062 | 0

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման Իրանի կողմից մշակված նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանի ազդեցիկ երկրների մասնակցություն, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: Փոխանցում է Tasnim գործակալությունը։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատման Իրանի ծրագիրը հիմնված է ռեալիզմի, տարածաշրջանային մոտեցումների և տարածաշրջանային ազդեցիկ երկրների մասնակցության վրա: Իրանի նախաձեռնությունը բարի կամքի դրսևորում է, և այն ուղղված է մարդկային և ոչ մարդկային կորուստների դադարեցմանը»,- հայտարարել է նա:

«Իրանի նախաձեռնությունը կտա իր արդյունքները, եթե բոլոր կողմերը բարի կամք դրսևորեն և կանխվի տարածաշրջանից դուրս որոշ երկրների միջամտությունը, որոնք փորձում են վնաս հասցնել տարածաշրջանային հարաբերություններին»,- հավելել է Արաղչին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր