Ադրբեջանցի զինվորականները քիչ առաջ հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ հրթիռակոծման հետևանքներից։ «Ադրբեջանցի զինվորականները քիչ առաջ հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ։ Ստեփանակերտում աշխատող որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ կրկին կիրառվել են կասետային ռումբեր»,- գրել է ՄԻՊ-ը։ |