ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Չավուշօղլուն վիրավորվել է և հրաժարվել հանդիպել Փոմփեոյի հետ․ #Bloomberg
19:15, 16.11.2020 | mamul.am
11087 | 1

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Փոմփեոն չի հանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ կառավարության այլ առաջնորդների հետ Թուրքիա այցի ժամանակ։ Հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկացի պաշտոնատար անձինք, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փոմփեոյի՝ 7 երկիր կատարած 10-օրյա այցի կապակցությամբ, հայտարարել են, որ նա ցանկանում է կենտրոնանալ կրոնական ազատության հարցերի վրա: Նա մտադիր է Ստամբուլում հանդիպել հոգևոր գործիչների, այդ թվում՝ հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս 1-ինի հետ, սակայն չի մեկնի Անկարա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում Փոմփեոյի ծրագրած հանդիպումները «բացարձակ անընդունելի» միջամտություն են անվանել։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել Փոմփեոյի հետ։
Սակայն թուրք պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը, Bloomberg-ին պատմել է, որ Փոմփեոն մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Անկարա այցելելու հրավերը, փոխարենը նրան առաջարկել է հանդիպել Ստամբուլում։
Չավուշօղլուն մերժել է՝ հրաժարվելով հանդիպել Փոմփեոյի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր