ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները չորեքշաբթի օրը կլինեն Մոսկվայում: Նրանք կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին RIA-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ սպասվող հանդիպման մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիան: |