ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Անկարայի կողմից Բաքվին աջակցելը ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներից է». Պուտին
22:15, 17.11.2020 | mamul.am
8832 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներից է այն փաստը, որ Թուրքիան կանգնեց Ադրբեջանի կողքին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում: Այսպիսի կարծիք է նա արտահայտել այսօր կայացած հարցազրույցի ժամանակ:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա դա բոլորին հայտնի է, դրա մասին ուղիղ տեքստով բազմիցս հայտարարել են Ադրբեջանում, թուրքական կողմն էլ դա երբեք չի թաքցրել: Նրանք միակողմանիորեն պաշտպանել են Ադրբեջանին»,- ասել է Պուտինը: «Դե, ինչ կարող եմ ես ասել: Սրաք էլ հենց ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են: Դժվար է ԼԵռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանակներում Թուրքիային մեղադրել միջազգային իրավունքի խախտման համար, չնայած ըստ ճաշակի, գնահատականները տարբեր կարող են լինել: Արձանագրենք, որ ոչ մի պետություն, անգամ Հայաստանը, չճանաչեց Լեռնային Ղարաբաղը, ի՞նչ միջազգային իրավունքի խախտման մասին կարող է խոսք լինել»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր