ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ունքերը կիտելու ժամանակը չէր». Պուտինը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավանական վրդովմունքի մասին
22:45, 17.11.2020 | mamul.am
7864 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանցություն է համարում այն արտահայտությունները, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան կարող էին նեղանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մասնակցություն չունենալու պատճառով. «ունքերը կիտելու ժամանակը չէր»։
«Վիրավորված լինելու մասին տեղեկություններ չունեմ։ Երբ հարցերը լուծվում են, քննարկվում են այնպիսի մակարդակով և այնպիսի կոնտեքստում, երբ խոսքը առողջության ու կյանքի, միլիոնավոր մարդկանց ճակատագրի մասին է՝ երկարաժամկետ հեռանկարով, այս պարագայում վիրավորվելու ժամանակը չէ, ունքերը կիտելու ժամանակը չէ, բոլորովին այլ կատեգորիաներ են հաշվի առնվում»,- ասել Է Պուտինը Россия 24 հեռուստաալիքի եթերում՝ խոսելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի «վրդովմունքի» մասին, որ չեն մասնակցել ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի կնքմանը:
«Եվ ես կարծում եմ, որ ըստ էության, դա գեղարվեստական չափազանցություն է, որ ինչ-որ մեկը վիրավորվել է ինչ-որ մեկից»,- ասել է Պուտինը.
«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դերին, ես շատ բարձր եմ գնահատում այն, քանի որ նրանք միշտ փնտրել են այդ խնդրի լուծման ուղիները»,- ընդգծել Է Պուտինը։
«Խնդիրը տեխնիկական է եղել, սակայն այն չի խաթարում կարգավորման սկզբունքների վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման հիմքերը»,- հավելել Է Պուտինը՝ պարզաբանելով, որ արված հայտարարությունն ամբողջությամբ հիմնված է եռակողմ դիրքորոշման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր