ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց հայ մարդուն». ՀՀ ՄԻՊ
23:10, 18.11.2020 | mamul.am
28415 | 1

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային վերաբերմունքի:
Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն:
Հակառակը՝ նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար:
Մեկ կարևոր փաստ. այս արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ:
Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:
Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում ենք՝ այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր