ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
12:15, 23.11.2020 | mamul.am
5833 | 2

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ի շարունակություն երեկվա գրառման։
Իբրև ՀՀ Քաղաքացի, որ

- մտահոգ է այս վիճակի համար,

- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով,

- գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,
Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։
Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00-ին` Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։
Նիկոլը պետք է հեռանա...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր