ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Կոչ՝ Գորիսի ավագանու անդամներին և Սյունիքի բոլոր համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին Սիրելի՛ գործընկերներ, Գորիսի ավագանու անդամ լինելս պարտավորեցնում է այս ճատակագրական պահին քայլեր ձեռնարկել ՝ պահպանելու համար մեր երկիրը։ Մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին՝ որպես ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ներկայացուցիչ, կոչ եմ անում հանդես գալ իշխանություններին և հասարակությանն ուղղված հայտարարությամբ։ Անցած երեք տասնամյակի ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրված սխալները, անիրատեսական և հաճախ ինքնախաբեության բնույթ ունեցող մոտեցումները ստեղծել և խորացրել են խնդիրներ, որոնք առավել ցայտուն դրսևորվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։ Թեև 2018 թ֊ի հեղափոխության ջատագովներից ու ակտիվ մասնակիցներից մեկը ես եմ եղել Գորիսում, սակայն հիմա, ըստ իս, նման իրավիճակից դուրս գալու հույսեր կարող է ծնել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը, որին կհաջորդի ազգային համերաշխության ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը բաղկացած կլինի բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Հարգելի գործնկերնե՛ր, |