«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն: Ավելին, մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին և նաև ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |