ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել
12:30, 24.11.2020 | mamul.am
4472 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

«Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել՝ արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչև իր հրաժարականին հասնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բալայանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով. «Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրական կարգը, կնքել է միջազգային պայմանագիր (նկատի ունի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունը,- խմբ), սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ և վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետևաբար տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատրտավոր են քրգործ հարուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց ՍԴ նախկին անդամը:

Տեղեկացնենք, որ Բալայանի որդիները պաշտոնյաներ են։ Մեկը՝ Գաբրիել Բալայանը պաշտպանության փոխնախարարն էր, երեկ ազատվել է պաշտոնից։ Տիգրան Բալայանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն է, Դավիթ Բալայանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր