ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ջորջ Սորոսը ձերբակալվել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար. կանադական ԶԼՄ-ներ
12:25, 24.11.2020 | mamul.am
21641 | 0

Ջորջ Սորոսը ձերբակալվել է և այժմ գտնվում է Ֆիլադելֆիայում: Վերջերս հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, որը ներկայացվել է Փենսիլվանիայի արևմտյան շրջանում, Սորոսը բազմաթիվ լուրջ հանցագործություններ է կատարել մինչև ԱՄՆ ընտրությունները: Հայտնում է կանադական Conservative Beaver պարբերականը։
Մեղադրական եզրակացության մեջ խոսքը հանցավոր գործունեության մասին է, որին Սորոսը մասնակցել է ընտրություններից առաջ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախությունը, անձնական տվյալների գողությունն ու համակարգիչների վնասումը: Այդ պնդումներից ոչ մեկը չի ապացուցվել դատարանում, և Սորոսը համարվում է անմեղ, մինչև նրա մեղքն ապացուցվելը։
Դատավորն արգելել է Սորոսի ձերբակալության մասին հրապարակումները, սակայն այդ օրենքները չեն տարածվում կանադական ԶԼՄ-ների վրա, ինչպիսին է՝ Conservative beaver-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր